Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ա. Աշոտյանն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը

Ա. Աշոտյանն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը
26.03.2014 | 11:43

ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Երկար տարիներ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը եղել է խորթ եղբայր հանրակրթության և բարձրագույն կրթության կողքին և ուսումնարաններին ու քոլեջներին առնչվող հարցերը ստվերվել են հանրակրթության և բուհական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների կողքին»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է այն ուսումնական հաստատություններին, որոնք մատակարարում են մասնագիտական կրթություն, բայց գործում են բուհերում և օրենսդրական կարգավորման տակ չեն ընկնում: Մյուս նպատակն է օրենսդրական բարեփոխումների արդյունքում ստեղծել համապատասխան իրավական կարգավորման դաշտ, որը քոլեջներում հնարավորություն կտա ստանալ ներառական կրթություն: Արմեն Աշոտյանը շեշտել է նաև ուսումնական հաստատությունների տնօրենների սերտիֆիկացման գործընթացում գոյություն ունեցող խնդիրները: Ըստ նախարարի` օրենսդրական բարեփոխումներն ուղղված են լինելու նաև նրան, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն դիմորդների համար: Մասնավորապես, այժմ քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն միանգամից ընդունվել բուհ և անգամ երկրորդ կուրս նստել: «Չափազանցված է երկրորդ կուրս նստելու իրավունքը, այն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, անհավասարություն, քանի որ մասնագիտական կրթությունն այն կրթությունն է, որով երիտասարդ կադրեր ենք մատակարարում աշխատաշուկային: Իսկ եթե երիտասարդը ցանկություն ունի կրթությունը շարունակել բուհեում, ապա միանշանակ է, որ ընտրությունը պիտի լինի ավագ դպրոցը»,-նշել է Ա. Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգաավոր Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց. թե «տեխնիկումների ճակատագիրն ի՞նչ պիտի լինի, շրջանավարտներից քանի՞սն են ընդունվել բուհ և քանի՞սն են իրենց մասնագիտությամբ աշխատում: Ի՞նչ կրթություն են տալիս տեխնիկումները»: Հարցին ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշել է. «Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանավարտների շուրջ 75 տոկոսը ընդունվում է աշխատանքի, որոնց մեկ երրորդն իր մասնագիտությամբ է աշխատում: Իհարկե, շատ լավ կլինի, որ ամեն ինչ պլանավորենք, բայց կա անձի ազատություն` ընտրելու իր մասնագիտությունը: Պետությունը կարող է խրախուսել այս կամ այն անձին այս կամ այն կրթությունը ստանալ: Բայց մենք չենք կարող փոխել այն մարդկանց մտադրությունը, որոնք հարյուրներով ու հազարներով ուզում են դառնալ իրավաբան կամ տնտեսագետ: Այսօր ունենք գյուղակադեմիայի դիմորդների պակաս` չնայած այնտեղ տարկետման իրավունք կա և այլն: Ցավոք, այսօրվա հոգեբանության մեջ կաղապարված է այն մոտեցումը, որ կրթությունը միայն բարձրագույնն է»,-նշել է նախարարը:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ